«Դոժդի» խմբագիրը ներողություն է խնդրել եթերում հայերին ուղղված անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

«Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանումներ ներկայացնելով ուղիղ եթերում հեռուստադիտողի հնչեցրած այն մտքի վերաբերյալ, թե իբր Ռուսաստանում ահաբեկչության մեջ «հայկական հետք» է եղել․ «Դոժդի» երեկվա հատուկ թողարկման համատեքստում ուզում եմ մի կարևոր բան ասել։

Երևի ձեզնից շատերը երեկ եթերում լսել են մի տղամարդու, ով ներկայացել է որպես Crocus-ի ձայնային ինժեներ: Նա նշել է, որ իբր լսել է, որ հարձակվողները «խոսել են հայերեն և հայերենով անպարկեշտ արտահայտություններ արել», ինչպես նաև առանց ապացույցների պնդել է «հայկական հետքի» գոյության մասին: Եթեր դուրս գալուց առաջ՝ նախնական հարցազրույցի ժամանակ, այդ անձը նման բան չի ասել։ Երբ լսեցինք նման չհիմնավորված մեղադրանքներ, հաղորդավարն ընդգծեց, որ դա անհիմն է։ Մենք այս անձին եթերից հանեցինք և այս հատվածը կտրեցինք եթերից։ Ներողություն եմ խնդրում «Դոժդի» եթերում նման չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիխոն Դզյադկոն։

Այսօր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը խոր մտահոգություն էր հայտնել Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությանն իբր հայերի առնչության վերաբերյալ «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հնչած արտահայտությունների կապակցությամբ:

«Վրդովեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակաուղղված տարածումը, որը չի համապատասխանում իրականությանը ու ուղղված է Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ բորբոքելուն։

Ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանը հանդես եկավ խաղաղ քաղաքացիների դեմ անմարդկային ոճրագործությունը դատապարտող հայտարարություններով: Մեր հայրենակիցները Երևանում վաղ առավոտից հարգանքի տուրք են մատուցում բոլոր զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Մեր բոլոր մտքերը և աղոթքները Ռուսաստանի ժողովրդի հետ են», – ասված է հայտարարությունում:

Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը կոչ է արել կեղծ տեղեկատվություն չտարածել, հետևել պաշտոնական աղբյուրներին:

Թերևս զարմանալի կլիներ, եթե հայերին զրպարտող այս գործողության հետևում «ադրբեջանական հետք» չլիներ։ «Դոժդի» եթերում «հայկական հետքի» մասին պատմողը եղել է ծագումով ադրբեջանցի ոմն Էմին, ով ներկայացել է իբրև Crocus City Hall-ի աշխատակից, և որպես ականատես պնդել է, թե հարձակում գործած ահաբեկիչներից հայերեն հայհոյանքներ է լսել:

Ի դեպ, Crocus City Hall-ի սեփականատերը ծագումով ադրբեջանցի Արազ Աղալարովն է։ Նրա որդին՝ Էմին Աղալարովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր նախկին ամուսինն է։

ՌԴ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 133 մարդ: