Երևան-Սևան ավտոմայրուղու վրա ողբերգական ելքով ավտովթարի հանգամանքները պարզվում են

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

2024 թ․ մարտի 22-ին՝ ժամը 18․05-ի սահմաններում, Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «BMW», Ford, Volkswagen և Skoda մակնիշների ավտոմեքենաները։ Այդ մասին ասված է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքի էջում։

«Վթարի հետևանքով Skoda մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները բուժօգնության են տեղափոխվել «Աբովյան» ԲԿ, իսկ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են։

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի և ավտոմեքենաների զննություն, վթարված մեքենաները տեղափոխվել են պահպանվող տարածք։ Ստուգվել է վարորդների սթափությունը և պարզվել է, որ բոլորն են գտնվել են սթափ վիճակում։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Մի շարք անձինք հարցաքննվել են։

Նախաքննության տվյալ փուլում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ ժամը 18․05-ի սահմաններում Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածի հանդիպակաց՝ Սևան-Երևան ուղեմասից BMW մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել իրենց ուղեմասով ընթացող նախ Skoda, ապա նաև Երևան-Հրազդան ուղևորափոխադրում իրականացնող և տվյալ պահին 16 ուղևորով Ford մակնիշի ավտոմեքենային, ապա նաև Volkswagen-ին, որի հետևանքով առաջացել է ողբերգական ելքով ավտովթարը։

Նախաքննությունը շարունակվում է, Միջոցներ են ձեռնարկվում BMW ավտոմեքենայի՝ հանդիպակաց ուղեմաս դուրս գալու և դեպքի այլ հանգամանքները պարզելու նպատակով։

Վնասվածներ ստացած և բուժկենտրոն տեղափոխված անձանց վիճակը բավարար է, բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից։

Բարեբախտաբար Ford մակնիշի ավտոմեքենայի 16 ուղևորներից որևէ մեկը վնասվածք չի ստացել»,- նշված է գրառման մեջ։