Այս պահի դրությամբ, Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ ՀՀ ԱԳՆ
Հասարակություն
23.03.2024 | 15:50Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ հայտնում ենք, որ այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ:
Համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ: