ՆԳՆ պաշտոնյան մահացու վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ․ Դանիել Իոաննիսյան

Լուրեր

20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
Բոլորը

Երկու օր առաջ Պարոնյան փողոցում Ոստիկանության ավտոտնտեսության պետ Վարդան Ավագյանի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մի կին է մահացել:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևելության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), անձն ինքնկամ է ներկայացել իրավապահներին ու հայտնել վթարի մասին: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել և խափանման միջոց ընտրվել բացակայելու արգելքը: Աբրահամյանը նաև նշեց, որ գործի շրջանակներում բողոք չի ներկայացվել:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ կնոջը վրաերթի ենթարկածն, իր տեղեկություններով ՆԳՆ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ընկերն է, վրաերթը կատարել է խմած վիճակում՝ oպերատիվ համարանիշերով ծառայողական ավտոմոբիլով: Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեղադրյալի խմածության վերաբերյալ տվյալներ չունեն:

Արաքս Մամուլյան