Վճարումները ձեռքի ափով արդեն իրականություն են

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Մեր օրերում մարդիկ նախընտրում են գնումներն իրականացնել անկանխիկ՝ վճարելով քարտերի և առցանց դրամապանակների միջոցով, ինչը  հեշտացրել է գործարքների ընթացքը։ Իսկ վերջին շրջանում տարածում են ստանում արդեն անհպում վճարման համակարգերը՝ ձեռքի ափի միջոցով։ Այս համակարգերը հեղափոխել են շուկան՝ գնումները դարձնելով է՛լ ավելի արագ և հարմարավետ: Իհարկե, սա ունի իր առավելությունները, սակայն կան նաև վտանգներ, որոնց կանդրադառնանք։

Ափի ճանաչման տեխնոլոգիան օգտագործում է մարդու ափի երակների եզակի նախշերը՝ նրա ինքնությունը հաստատելու համար: Այս մեթոդը ներառում է ինֆրակարմիր լույսի օգտագործում՝ ափի մեջ գտնվող արյունատար անոթների պատկերը սկանավորելու համար: Մարդու ձեռքի ափը եզակի նույնականացուցիչ է յուրաքանչյուր անհատի համար, անգամ երկվորյակների պարագայում: Համակարգը մշակում է այս պատկերները՝ դրանք համեմատելով իր տվյալների բազայում առկա տեղեկությունների հետ։ Տվյալների բազան իր հերթին ձևավորվում է հաճախորդների շնորհիվ։ Մարդիկ, որոնք ցանկանում են ձեռքի ափով անհպում վճարումներ անել, անցնում են ձեռքի սկանավորում, գեներացված տվյալները մուտքագրվում են տվյալների բազա, այնուհետև՝ ծածկագրվում՝ անվտանգության նկատառումներով։ Այլ կերպ ասած` անհատի ձեռքի ափի սկանավորումը չի պահպանվում որպես լուսանկար կամ կենսաչափական տվյալ։ Այն կոդավորվում է և կարող է ապակոդավորվել միայն վճարային համակարգի կողմից, ինչն էլ իր հերթին համարվում է անձնական տվյալների անվտանգության հավելյալ շերտ։ Այսինքն, եթե մի օր տվյալների բազայից տեղի ունենա արտահոսք, ապա ստացված տեղեկությունը լինելու է ոչինչ չասող նիշերի հավաքածու (կոդ)։

Առաջին երկիրը, որը լայն մասշտաբով կիրառեց անհպում վճարումների տեխնոլոգիա, Հարավային Կորեան էր, երբ գործարկեց «Upass»-ը 1995 թվականին: Այս համակարգը սկզբնապես օգտագործվում էր տրանսպորտային ցանցերում՝ թույլ տալով օգտվողներին վճարել իրենց մետրոյի և ավտոբուսի ուղեվարձը՝ առանց ֆիզիկական շփման՝ տրանսպորտային քարտի միջոցով։ Ավելի ուշ՝  2007 թվականին,  այն կիրառվեց նաև Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնի տրանսպորտային համակարգի համար: Իսկ ինչ վերաբերում է ձեռքի ափի միջոցով անհպում վճարումներին, ապա այն առաջին անգամ ինտեգրել է «Amazon»-ը՝ 2020 թվականին։

(Աղբյուրը՝ Google Intelligence խորհրդատվական ընկերության զեկույց)

«Amazon»-ի կողմից «Amazon One»-ի՝ ափի ճանաչման ծառայության ներդնումը նախատեսված է ինչպես անհատական օգտատերերի, այնպես էլ կազմակերպությունների համար: «Amazon One»-ը մշակվել է որպես ինքնության համապարփակ ծառայություն՝ օգտագործելով ափի ճանաչման տեխնոլոգիան ֆիզիկական տարածքներ և թվային օգտահաշիվներ ապահով և հարմարավետ մուտք գործելու համար: Այս ծառայությունը նպատակ ունի բարելավել կազմակերպչական անվտանգությունը, նվազեցնել գործառնական ծախսերը և պարզեցնել օգտատերերի փորձը՝ միաժամանակ ապահովելով անձնական տվյալների պաշտպանությունը: Այն օգտվողներին հնարավորություն է տալիս մուտք գործել տվյալների կենտրոններ, գրասենյակային շենքեր, հյուրանոցներ և ավելին՝ օգտագործելով բարձր ճշգրիտ և անհպում մեթոդ: Բացի այդ, «Amazon» ընկերությունն իր օֆլայն խանութների համար նույնպես կիրառեց այդ տեխնոլոգիան, որտեղ աշխատակիցներ չկան և մարդիկ գնումների համար վճարում են ձեռքի ափի միջոցով։ Այն նաև տարածվեց ամերիկյան «Whole Foods» սուպերմարկետների ցանցի խանութների վրա։ Բավական է 1-2 վայրկյան ձեռքի ափը պահել սկաներին և նույնականացումն ակնթարթորեն տեղի է ունենում, որից հետո գումարը գանձվում է հաշվից։

Այս մեթոդը լայնորեն կիրառվում է նաև Չինաստանում։ Օրինակ, չինական «Tencent» ընկերությունը Պեկինի մետրոյի ուղևորների համար կիրառում է նույն այս գործիքը, որի միջոցով ուղևորները վճարումն անում են ձեռքի ափի միջոցով։ Ծառայությունը մայրաքաղաքում գործարկվել է «WeChat Palm Pay»-ի միջոցով։ Այն կարող եք հանդիպել անգամ չինական ամենափոքրիկ կրպակներում։

Անհպում վճարային համակարգի առավելություններից առաջնահերթն ինքնության կեղծման բացառումն է։ Այն թույլ չի տալիս այլ անձանց գնումը կատարել մեկ այլ անհատի դրամական միջոցների հաշվին։ Այս ռիսկը հասցվել է նվազագույնի, քանի որ մարդու ձեռքի ափի կրկնօրինակումը բարդագույն տեխնիկական գործընթաց է, ի տարբերություն ավանդական PIN կոդերի, գաղտնաբառերի, մատնահետքի կամ դեմքի ճանաչման եղանակների, որոնց կեղծումը մեր օրերում, շատ ավելի հավանական է։ Մյուս կողմից, անհպում վճարումը նվազեցնում է մանրէների և վիրուսների փոխանցման ռիսկը, ինչը հատկապես կարևոր է հետհամաճարակային աշխարհում: Այն նաև շատ արագ է և հարմարավետ, քանի որ չկա գաղտնաբառեր հիշելու անհրաժեշտություն։

Հարկ է նշել, որ անհպում նույնականացման գործընթացը սահմանափակված չէ միայն ֆինանսական գործարքների աշխարհով: Այն կարող է ներդրվել շենքերի, օդանավակայանների և գրասենյակների մուտքերի վերահսկման համակարգերում, կիրառվել առողջապահության ոլորտում՝ պացիենտի նույնականացման, այդ թվում նաև անգիտակից վիճակում գտնվող քաղաքացիների նույնականացման համար, կորպորատիվ ոլորտում՝ պայմանագրերի ստորագրման և գործարքների հաստատման  և բազմաթիվ այլ նպատակներով։

Չնայած այս ամենին, պետք է խոսել նաև հնարավոր ռիսկերի և մարտահրավերների մասին։ Տեխնոլոգիաների զարգացումը զուգահեռ ներթափանցում է մարդկանց անձնական դաշտ՝ կիրառելով կենսաչափական և այլ բնույթի անձնական տվյալներ, որոնց տիրապետումը, վերահսկողությունը, մշակումը երբեմն կարող է վտանգել անձնական տվյալների սուբյեկտին՝ տվյալների տիրոջը։ Մյուս կողմից, նման տեխնոլոգիական նորարարությունը վստահաբար կառաջացնի հանրային անվստահության մթնոլորտ, քանի որ հասարակության զգալի մասը, գոնե սկզբնական ժամանակաշրջանում, կխուսափի կիրառել այս գործիքը, իհարկե, կլինեն նաև դավադրապաշտական տեսություններ։ Մարդու ափի ճանաչումը պահանջում է բարձրորակ սկաներներ և ալգորիթմներ, որոնք պետք է շարունակաբար զարգանան անվտանգության հնարավոր խոցելիությունները լուծելու համար։ Սրանք ծախսատար են, և դեռևս նախատեսված չեն լայն կիրառության համար։

Քանի որ տեխնոլոգիաների առաջընթացը և թվային վճարային համակարգերն ավելի ու ավելի են ինտեգրվում առօրյա կյանք, ակնկալվում է, որ առաջիկայում անհպում վճարումներն ափի միջոցով կգտնեն լայն տարածում: Կենսաչափական տեխնոլոգիաների բարելավումները, հիգիենայի և անվտանգության հետ կապված մտահոգություններն անշուշտ կխթանեն այս աճը:

 

Հեղինակ՝

Ալեքսանդր Մարտիրոսյան