ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցավակցություն է հայտնել Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և վիրավորների ընտանիքներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք բոլորս տեսնում ենք Մոսկվայից հաղորդագրություններ և տեսագրություններ: Մենք փորձում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալ։ Կադրերն ուղղակի սարսափելի են, …

