12 Փետրվար 2024 | 18:00
Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է ԱՄԷ և Եգիպտոս
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 12-13-ը պաշտոնական այցով լինելու է Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ փետրվարի 14-ին՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ Նշվում է, որ Էրդողանը փետրվարի 13-ին որպես հյուր Դուբայում մասնակցելու է «Ապագա կառավարությունների ձևավորումը» թեմայով Համաշխարհային կառավարությունների համաժողովին։ Ֆորումին մասնակցելու են տարբեր երկրների պետական և կառավարական կառույցների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր …