Ըստ Համաշխարհային բանկի հայտարարության՝ Հայաստանն ընտրվել է «Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հինադրամի» նոր դրամաշնորհ ստանալու համար՝ երկրի 200 -ից ավելի դպրոցներում Լեռնային Ղարաբաղի շրջանից տեղահանված երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համար։ Դրամաշնորհով ֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կողմից առաջիկայում համատեղ իրականացվելիք ծրագիրը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի …