Օրենբուրգում ջրհեղեղի հետ կապված իրավիճակը վատթարանում է։ Քաղաքապետ Սերգեյ Սալմինը տեսաուղերձ է հրապարակել, որում նշում է, որ «իրավիճակը միայն կվատթարանա առաջիկա երկու օրվա ընթացքում», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ջրի մակարդակը, ըստ փորձագետների, կգերազանցի վտանգավոր մակարդակը»,- նշել է Սալմինը։ Նա բնակիչներին կոչ է արել դրան չսպասել, այլ «հենց հիմա հեռանալ»՝ «բացարձակապես բոլորը, որոնք գտնվում են …

