Վաղը՝ ԱԺ քառօրյային, խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ հրատապ նիստ է գումարվելու՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով, այս մասին Factor.am-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Խորհրդի նիստ է տեղի ունեցել, և հայտնել են, ԱԺ են գալու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Մենք ենք նրանց հրավիրել»,- նշեց նա։ …

