ՌԴ Իվանովոյի մարզում ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հաղորդում են «112» և «Shot» տելեգրամ-ալիքները, փոխանցում է Meduza-ն։ Ականատեսները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որտեղ երևում է այրվող շարժիչով ինքնաթիռ։ Այն պետք է վայրէջք կատարեր Իվանովո քաղաքի մոտ գտնվող Սևերնի օդանավակայանում, սակայն ընկել է անտառային գոտում՝ Պոդտալիցի գյուղի և Բոգորոդսկոյե գերեզմանատան մոտ։ Դատելով կադրերից՝ …

