Ուկրաինան ի վիճակի է արդյունավետորեն պահել առաջնագիծն արևելքում․ ԱՄՆ պետքարտուղար

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ուկրաինան ի վիճակի է արդյունավետորեն պահել առաջնագիծն արևելքում, շարունակել օգտվել Սև ծովում ձեռք բերած առավելություններից և նաև հարձակման տակ պահել ռուսական զորքերը, այդ թվում՝ Ղրիմում, ինչը կդժվարացնի նրանց իրականացնել հետագա ագրեսիան»։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը կիրակի օրը CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում․ փոխանցում է DW-ն։

Մեկնաբանելով Ուկրաինայում ռուսական զորքերի վերջին հաջողությունները՝ Պետդեպարտամենտի ղեկավարն ասել է, որ ներկայիս իրավիճակը բարդ է, սակայն Կիևը, ինչպես նախկինում, այժմ էլ կարող է հույսը  դնել արևմտյան դաշնակիցների օգնության վրա։ «Մենք ոչ մի տեղ չենք գնում, ինչպես մոտ 50 երկրներ, որոնք աջակցում են Ուկրաինային։ Եվ եթե Պուտինը կարծում է, որ ավելի շատ տոկունություն ունի, քան Ուկրաինան, քան նրա կողմնակիցները, ապա նա սխալվում է»,- ընդգծել է Բլինքենը։

Միևնույն ժամանակ, Բլինքենը խոստովանել է, որ ԱՄՆ-ից Կիևին նոր ֆինանսական օգնության համաձայնեցման և Ուկրաինա զենք ուղարկելու մի քանի ամիս ուշացումը «իր գինն ուներ»։ «Այնուամենայնիվ, այժմ Վաշինգտոնը ամեն ինչ անում է, որպեսզի շատ արագ օգնություն ուղարկի Ուկրաինա և եվրոպացիները նույնպես անում են նույնը»,- ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը:

Միաժամանակ նա հիշեցրել է մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագիրը Կիևին 400 մլն դոլարի չափով ռազմական օգնություն հատկացնելու մասին։