Ապրիլի 7-ին, ժամը 21։07-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1954 թ.) …

