Եթե լինեն քաղաքացիական բախումներ, կորցնելու ենք բոլորս, իրավական համակարգի փորձաքննություն է. Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
Բոլորը

«Հայաստանում պետք է հաստատվի համաձայնության, համերաշխության մթնոլորտ, միայն այդ միջավայրում բարդ խնդիրները լուծում կստանան: Հիմա հրապարակում գործող օրենսդրության, իրավական համակարգի փորձաքննություն է անցկացվում, այդ համակարգը պետք է ցույց տա իր կենսունակությունը. կկարողանա՞նք մեր ունեցած օրենքների շրջանակում լուծել խնդիրը: Գոյաբանական խնդիր է լուծվում, և միայն իրավական լուծման դեպքում կշահեն բոլորը, չենք ունենա հաղթողներ ու պարտվողներ»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն

Աշոտ Բլեյանը` անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

Նրա համոզմամբ` գործողությանը չմասնակցող չի կարող լինել, դրան «ոչ ասողը» նույնպես պետք է մասնակցություն ցուցաբերի գործընթացին. «Սա ներհայաստանյան խնդիր է, որի առջև կանգնել ենք նաև 2018-ին, ավելի վաղ` Տեր-Պետրոսյանի հրաժարականի ժամանակ: Խնդիրը պետք է լուծենք օրենքի շրջանակում, բայց եթե լինեն ներքաղաքական, քաղաքացիական բախումներ, կորցնելու ենք բոլորս: Ուզում եմ` բացառենք զոռբայությունը, նեղանալը, մատ թափ տալն ու իրար վիրավորելը»:

Աշոտ Բլեյանն այն կարծիքին է, որն վարչապետ Նիկոլ Փաշինյանից «անթույլատրելիորեն շատ բան է կախված», ինչը հղի է անկանխատեսելի իրավիճակներով ու վտանգներով:  « Հրապարակը հնարավորություն է տալիս հաղթահարել թշնամությունը, հարթել երեկվա տարաձայնությունները: Ես տեսնում եմ ժողովուրդ, որը դուրս եկավ «տաշիտուշիից» ու «արավայվայից», մտավ եկեղեցի ու լսեց շարական, աղոթք արեց»,- նշում է նա:

Աշոտ Բլեյանն անդրադառնում է նաև սոցցանցերում ձևավորված ատելության մթնոլորտին ու փոխադարձ մեղադրանքներին, պիտակավորումներին. «Վիրավորանքներից, ճոռոմաբանությունից պետք է ազատվենք, ամո´թ է»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան