07 Դեկտեմբեր 2023 | 23:34
ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստին քննարկվել են գաղափարական, քաղաքական բնույթի հարցեր
Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցությունից տեղեկացնում են, որ քննարկվել են գաղափարական, քաղաքական բնույթի հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է կուսակցականների հարցերին։