Խաչատուր Սուքիասյանն ավտոմեքենա չունի․ ինչ է հայտարարագրել պատգամավորը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարագրել է 34 միավոր անշարժ գույք (3-ն անցած տարի վաճառել է), բաժնեմասեր 11 ընկերություններում և 19 թանկարժեք իր։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պատգամավորի ներկայացրած 2023-ի գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Սուքիասյանի անշարժ գույքերը Երևանում և Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղում են, մասնավորապես՝ Երևանում ունի 1 բնակարան, հասարակական նշանակության 19 շինություններ, բազմաբնակարան բնակելի 3 շենքի բաժնեմասեր, 6 կտոր հողամաս, պետական գրանցում չստացած 1 շինություն, հողին ամրակցված այլ անշարժ 1 գույք, իսկ Նուռնուսում՝ ամառանոց, հողին ամրակցված այլ անշարժ գույք և հողամաս։

2023-ի ընթացքում Սուքիասյանը Երևանում հասարակական նշանակության շինություններից 2-ը և 1 հողամասը վաճառել է՝ յուրաքանչյուրը 500 մլն դրամով, այսինքն՝ ընդհանուր 1․5 մլրդ դրամով, իսկ գնորդը Արմեն Վանյայի Վարդանյանն է։

Խաչատուր Սուքիասյանը բաժնետեր է 11 ընկերություններում՝ «Ինլոբբի» ՍՊԸ (90%), «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ («Հայէկոնոմբանկ»՝ 40.71%), «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ (21.85%), «Բջնի Գրուպ» ՍՊԸ (20%), «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ (24.98%), «Երևանի Պոլիպլաստ գործարան» ՀՁ ԲԲԸ (45.17%), «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ (25%), «Նարեկ» ՍՊԸ (25%), «Առաջ» ՍՊԸ (25%), «Երևանի «ԶՈՎՔ» գործարան» ՀՁ ԲԲԸ (16.06%), «Գլոբալ մայնինգ» ՍՊԸ (100%)։
Եղբորը՝ Ռոբերտ Ալբերտի Սուքիասյանին, նա փոխառություն է տվել 550 մլն դրամ։

Պատգամավորը հայտարարագրել է 4 մլն դրամից ավելի արժողություն ունեցող 19 իր՝ 177.5 մլն դրամ արժեքով, այդ թվում՝ 5 գորգ, 2 կահույք, 1 ձեռքի ժամացույց, 11 արվեստի գործ։ Ընդ որում՝ դրանց մեծ մասը Սուքիասյանը ժառանգել է, բացի 1 արվեստի գործից՝ 5․5 մլն դրամ արժեքով, որ նվեր է ստացել 1996-ին, և ձեռքի ժամացույցից՝ 23 մլն դրամանոց, որ գնել է 2021-ին, երբ դարձել է պատգամավոր։
Իսկ ահա ավտոմեքենա Սուքիասյանը չունի։

2023-ի տարեվերջին պատգամավորի բանկային հաշվին եղել է մոտ 65․8 մլն դրամ, իսկ կանխիկ նա ունեցել է մոտ 6․7 մլրդ դրամ, 1․9 մլն դոլար և 185 հազար եվրո։

Խաչատուր Սուքիասյանը 2023-ին ստացել է 828․9 մլն դրամ եկամուտ, այդ թվում՝ մոտ 245 մլն դրամ շահաբաժին «Հայէկոնոմբանկից», 54․7 մլն դրամ շահաբաժին «Նարեկ» ՍՊԸ-ից, «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ից՝ 555 հազար դրամ շահաբաժին, 500 մլն դրամ՝ գույքի օտարումից, վարձակալության դիմաց վճարներ «Սիլ Մաազա» ընկերությունից՝ 1․6 մլն դրամ, «Մալինովկա» ընկերությունից՝ մոտ 6․5 մլն դրամ, «Դո Դո Սերվիս» ՍՊԸ-ից՝ 1․3 մլն դրամ, «Արարատ Սինդիկատ» ՍՊԸ-ից՝ 4․8 մլն դրամ, «Սիլ» հանքային ջրերի գործարանից՝ 67 հազար դրամ, «Քուին Բուրգեր» ՍՊԸ-ից՝ 2․1 մլն դրամ, «Մինի Բասկոնիա» ՍՊԸ-ի՝ 1․6 մլն դրամ։

Հանգստի համար անցած տարի պատգամավորը ծախսել է 36․7 մլն դրամ։ Տարվա ընթացքում նա 5 անգամ 2 մլն դրամը գերազանցող ծախսեր է արել՝ ընդհանուր 74․7 մլն դրամի։

Գայանե Խաչատրյան