Համալրվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձևավորված հետախուզվողների ցուցակը։ Հայաստանի դատախազությունից Factor TV-ին հայտնել են՝ դիմել են Ռուսաստանի դատախազությանը Կարեն Վանեցյանին Երևանին հանձնելու միջնորդությամբ։ Կարեն Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին մեկ տարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Արթուր Վանեցյանի եղբայրն է։ Ըստ ՌԲԿ-ի՝ նա նավթարդյունահանող ռուսական խոշոր ընկերության սեփականատեր է։ Հայաստանում մեղադրվում է փողերի լվացման համար։ …

