Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքված ոստիկանությունը պատրաստվում է ցրել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան, գրում է News Georgia-ն։ Ազատության հրապարակի կողմից հատուկ ջոկատայիններ և ջրցան մեքենաներ են քաշվում դեպի օրենսդիրի շենք։ Բարձրախոսների միջոցով ցուցարարներին կոչ է արվում ցրվել՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն «օրենքով նախատեսված միջոցներ»։ Սրան նախորդել են ցուցարարների և ոստիկանների …

