Թուրքիայի և Հունաստանի միջև «անլուծելի խնդիրներ չկան»․ Էրդողանը՝ Միցոտակիսին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ իրենց երկրների միջև «անլուծելի խնդիրներ չկան», փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։

«Չնայած տարաձայնություններին՝ մենք կենտրոնանում ենք դրական օրակարգի վրա՝ բաց պահելով մեր երկխոսության ուղիները»,- ասել է Էրդողանը Միցոտակիսի հետ համատեղ ասուլիսում։

Միցոտակիսն իր հերթին նշել է, որ վերջին ամիսներին առաջնորդների հաճախակի հանդիպումներն «ապացուցել են, որ հարևանները կարող են փոխըմբռնում ցուցաբերել ոչ թե որպես բացառություն, այլ որպես արդյունավետ նորմալ իրավիճակ»:

«Մենք այսօր ցույց տվեցինք, որ տարաձայնությունների կողքին կարող ենք զուգահեռաբար գծել պայմանավորվածությունների էջը»,- հավելել է նա։

Երկու առաջնորդները համաձայնության չեն եկել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի զինյալների որակավորման հարցում: Էրդողանը կրկնել է իր տեսակետը, որ դա «դիմադրության շարժում» է՝ ասելով, որ իրեն տխրեցնում է հունական տեսակետը, որը կիսում են արևմտյան շատ այլ երկրներ, որ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն է։ Էրդողանը նաև հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի 1000-ից ավելի անդամներ Թուրքիայում բուժում են ստանում։ Ավելի ուշ Անկարան հստակեցրել է, որ Էրդողանը սխալվել է, և խոսքը Գազայի պաղեստինցիների մասին է։

Միաժամանակ, Հունաստանի վարչապետը դժգոհություն է հայտնել Չորայի բյուզանդական եկեղեցին մզկիթի վերածելու՝ թուրքական իշխանությունների որոշման վերաբերյալ՝ այն անվանելով «ցավալի»։

«Ես հավատում եմ, որ այս արտասովոր վայրը պատկանում է ամբողջ մարդկությանը»,-ասել է նա։

Էրդողանը վստահեցրել է, որ իր կառավարությունը «հանձնառու է պահպանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված յուրաքանչյուր մշակութային ժառանգություն և Չորայի մզկիթը նոր ինքնությամբ այժմ բաց է բոլորի համար»:

Թուրքիան 2020 թվականին պաշտոնապես մզկիթի է վերածել Չորայի բյուզանդական ժամանակաշրջանի Սուրբ Փրկիչ եկեղեցին, որը հայտնի է թուրքերեն Կարիյե անունով։ Պաշտոնապես, սակայն, եկեղեցին որպես մզկիթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից բացվել է օրերս՝ հունական ուղղափառ Սուրբ Զատկի տոնից մեկ օր անց, որն էլ արժանացել է պաշտոնական Աթենքի և հունական ուղղափառ եկեղեցու քննադատությանը:

Էմմա Չոբանյան