Եգիպտոսը կարող է նվազեցնել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. WSJ

Լուրեր

22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եգիպտոսը դիտարկում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցման, ինչպես նաև Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող միջազգային դատական գործին միանալու հնարավորությունը։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով եգիպտացի պաշտոնյաներին։

Նշվում է, որ երկու երկրների միջև էսկալացիան սրվել է այն բանից հետո, ինչ Իսրայելն ընդամենը մի քանի ժամում Եգիպտոսին տեղեկացրել է Ռաֆայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի ընթացքում իսրայելական բանակը գրավել է Եգիպտոսի հետ սահմանին Գազայի հատվածի հսկիչ անցակետը։

Եգիպտոսցի պաշտոնյաների պնդմամբ՝ Երուսաղեմը հավաստիացրել է Կահիրեին, որ անցակետը, որը պաշարված անկլավին մարդասիրական օգնություն հասցնելու առանցքային կետն է, չի տուժի, իսկ այնտեղ գտնվող պաղեստինցիներին անհրաժեշտ ժամանակ կտրվի՝ տարածքից անվտանգ տարհանվելու համար, սակայն «այդ հավաստիացումներից ոչ մեկը չիրականացավ»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ռաֆահի անցակետի նկատմամբ վերահսկողություն սահմանելն անհրաժեշտ է ՀԱՄԱՍ-ի կողմից մաքսանենգությունը զսպելու համար։

Բացի այդ, նշում է թերթը, Եգիպտոսն իր կողմից հրաժարվել է բացել Գազայի հատվածի հետ սահմանը, քանի դեռ Ռաֆահի անցակետը վերահսկվում է իսրայելական բանակի կողմից։ Եգիպտոսցի պաշտոնյաներից մեկն ասել է, որ քանի դեռ իսրայելական ուժերը մնում են անցակետում, Եգիպտոսը ոչ մի բեռնատար չի ուղարկի Ռաֆահ։