Վարչապետը 2023 թ-ին եկամուտ է ստացել, որի չափը և ծագումը հայտնի չեն․ հրապարակվել են Փաշինյանների հայտարարագրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Դրանցում բացակայում է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի հայտարարագիրը։ Նիկոլ Փաշինյանի հետ անցած տարի բնակվել են կինը և դուստրերը, իսկ որդին փոխել է բնակության վայրը և 2023 թ-ի հայտարարագրում այլևս «ընտանիքի անդամների մասին տվյալների» բաժնում չի ներառվել ու չի ներկայացրել հայտարարագիր։

Վարչապետը, ինչպես և նախորդ տարիներին, չի նշել որևէ անշարժ և շարժական գույք։

2023-ին Ն․ Փաշինյանը բանկում ունեցած 3 մլն 15 հազար դրամ ավանդը տեղափոխել է մեկ այլ բանկ և որոշ չափով ավելացրել գումարը՝ դարձնելով 3 մլն 426 հազար դրամ։

Տարբեր բանկային հաշիվների վրա Փաշինյանը տարեվերջին ունեցել է 228.4 դրամ, 27,701.8 դրամ, 803,396.3 դրամ և 1.27 ԱՄՆ դոլար։

Ինչպես և նախորդ տարի, 2023թ-ի հայտարարագրում էլ վարչապետի բանկային հաշիվների մեջ 1 տողի տվյալներն ամբողջությամբ պաշտպանված են, այսինքն՝ փակ են։ Որպես կանխիկ՝ վարչապետը հայտարարագրել է 800 դոլար և 950 հազար դրամ։

2023 թ-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է 16․7 մլն դրամ աշխատավարձ՝ 2022թ-ի համեմատ 4․8 մլն դրամով ավելի։

Հիշեցնենք, որ 2023 թ-ի բյուջեով բարձրացվեցին 250 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի ու նախարարների աշխատավարձերը։

Եվս 121․4 հազար դրամ Ն․ Փաշինյանը ստացել է «Անտարես հոլդինգ» ընկերությունից՝ որպես հեղինակային վարձատրություն։

Վարչապետն անցած տարի Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ստացել է 1 մլն 335 հազար դրամ վարկ և 9 955 եվրո ու 411 հազար դրամ այլ եկամուտ։

Ուշագրավ է, որ Փաշինյանի հայտարարագրի եկամուտների բաժնում 1 տողի տվյալներ ամբողջությամբ փակ են։ Այսինքն՝ ՀՀ վարչապետը ինչ-որ աղբյուրից ստացել է որոշակի եկամուտ, որի ծագումը և չափը գաղտնի են։
Վարչապետը 2023 թ-ին վճարել է 11 հազար 126 եվրո և 4․7 մլն դրամ՝ որպես ուսման վարձ։

Բացի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոններից, Փաշինյանն անցած տարի ստանձնել է նաև ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը և շարունակում է լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։

Փաշինյանը մասնակցություն ունի 1 առևտրային կազմակերպությունում՝ ի դեմս իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որը «Մեր տպարանը» ՍՊԸ-ի 50 % բաժնեմասի սեփականատերն ու կազմակերպության տնօրենն է 2009 թ-ից ի վեր։

Աննա Հակոբյանը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ միանձնյա սեփականության իրավունքով բնակարան Շենգավիթում և 4/9 բաժնային սեփականությամբ բնակարան Երևանում, 3 շարժական գույք՝ RENAULT, VAZ, NISSAN մակնիշի ավտոմեքենաներ։

Ուշագրավ է, որ վարչապետի տիկնոջ բանկային հաշիվների մնացորդը 0 է եղել։ Առավել տարօրինակ է, որ նա չի հայտարարագրել որևէ կանխիկ գումար, թեև «Դարեսկիզբ» ընկերությունից տարվա ընթացքում ստացել է 3 մլն 250 հազար դրամ եկամուտ։

Թերի է լրացված նաև Ա․ Հակոբյանի հայտարարագրի վարկերի հատվածը, մասնավորապես՝ 2023 թ-ի համար նա չի նշել որևէ վարկի մնացորդ, իսկ 2022 թ-ին ունեցել է «Հայէկոնոմբանկից» ստացած 1 մլն 757 հազար դրամ վարկի մնացորդ, բայց դրա մարմանն ուղղված վճարումներ չեն արվել։

Վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հայտարարագրում արտացոլված են նրա դրամական շարժերը։ Ըստ այդմ՝ Մարիամի բանկային հաշիվներում գումար չկա, նա նաև կանխիկ դրամ չունի, թեև 2023 թ-ին ստացել է գրեթե 11․5 մլն դրամ եկամուտ։ Դրանից 10․7 մլն դրամը աշխատավարձն է «Դիջիթեյն» ընկերությունից, ևս 217 հազար դրամ աշխատավարձ՝ «Սթեփ քընսալթինգ» ընկերությունից։ Մարիամն անցած տարի ստացել է նաև 2 վարկ՝ 110 հազար 994 դրամ «Ամերիաբանկից» և 445 հազար դրամ «Հայէկոնոմբանկից»։ Հանգստի համար նա ծախսել է 3․1 մլն դրամ։

Գայանե Խաչատրյան

Հ․Գ․ Նիկոլ Փաշինյանը 2024 թ-ի դեկտեմբերի 10-ին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, անդրադարձել է Factor TV-ի հրապարակման մեջ ներկայացված փաստին և պարզաբանել, թե ինչ է գրված իր հայտարարագրի եկամուտների բաժնում առկա փակ տողում․ «Այդ տողը ես չեմ փակել, այլ ԿԿՀ-ն և այդ տողը փակ է ոչ միայն իմ, այլև բոլոր հայտարարագրերում, որովհետև այդպես է սահմանված օրենքով։ Ես հիմա բացեցի իմ հայտարարագրի օրիգինալը և այդ փակված տողում գրված է հետևյալը․ ԱՐՓԻ ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԻ Այլ եկամուտներ ԱՄԻՕ բանկ Հայաստան, 0010, Երևան Նալբանդյան փող․, 48 շենք Բանկի հաճախորդ ֏ 8,423․4։ Այսինքն ութ հազար չորսհարյուր քսաներեք դրամ ութ լումա»։