Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունները «վերջինն են» իր համար, շարունակում է ակտիվ քննարկվել։ Արդարադատության նախարար Յըլմազ Թունջն էլ հայտարարել է Էրդողանի՝ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին, եթե խորհրդարանն արտահերթ ընտրություններ նշանակի, փոխանցում է Turkish Minute-ը։ «Եթե Թուրքիայի խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ նշանակել, ապա հնարավոր կլինի, որ նախագահը երրորդ …

