Որակավորվեցին կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

ՀՀ կառավարության 2024 թ. մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 350-Ա որոշման հիման վրա Ներքին գործերի նախարարությունը մարտի 12-ին հայտարարել էր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրի մասնավոր գործընկերոջ ընտրության որակավորման հարցում. տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ծրագրի շրջանակում հայտարարվելիք մրցույթին մասնակցելու նպատակով որակավորման հայտ են ներկայացրել անձը հաստատող փաստաթղթերի արտադրության և ոլորտի ծրագրային ու տեխնիկական ապահովվածության ոլորտում առաջատար միջազգային ընկերություններ։ Որոշ թեկնածուներ մրցույթի որակավորման փուլին մասնակցելու նպատակով ձևավորել են երկու և ավելի ընկերություններից բաղկացած կոնսորցիում, եղել են նաև անհատական դիմումատուներ։

Ծրագրի գնահատող հանձնաժողովը երեսնօրյա ժամկետում քննել է ներկայացված հայտերի համապատասխանությունը հրապարակված որակավորման պահանջներին։ Մանրամասն վերլուծվել են հայտատուների ֆինանսական և տնտեսական, ինչպես նաև տեխնիկական և մասնագիտական կարողությունները։

Գնահատման արդյունքներով որակավորվել են երեք թեկնածուներ՝ 2 կոնսորցիում․ առաջինը՝ ձևավորված AUGENTIC GmbH and Imprensa Nacional և Casa da Moeda S.A. ընկերությունների համագործակցությամբ, երկրորդը՝ IDEMIA Identity & Security France SAS և A.C.I. Technology S.à.r.l. ընկերությունների համագործակցությամբ և մեկ անհատ ընկերություն՝ Mühlbauer ID Services GmbH։

Ըստ ընթացակարգի՝ հաջորդիվ մեկնարկում է որակավորված հայտատուների հետ խորհրդակցությունների փուլը, որի ընթացքում քննարկվելու են մրցույթի պայմանները։ Դրան հաջորդելու է բուն մրցույթի հայտարարումը։ Հաղթող թեկնածուի հետ կկնքվի պայմանագիր․ նա նոր ենթակառուցվածք հիմնելու և մրցույթի պահանջներին համապատասխան արտադրություն սկսելու համար կունենա մինչև մեկ տարի ժամանակ։