ԱՄՆ-ը կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ընդունել Իսրայելի հետ հրադադարի համաձայնագիրը՝ Գազայի հատվածում մարտերը վեց շաբաթով դադարեցնելու համար։ Վաշինգտոնը նաև ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ազատ արձակել մոտ 100 պատանդի՝ Իսրայելի բանտերից հարյուրավոր պաղեստինցիների ազատ արձակման դիմաց, փոխանցում է VOA-ն: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում լրագրողներին ասել է, որ ՀԱՄԱՍ-ը «շատ լուրջ» առաջարկ է ստացել անցած շաբաթավերջին …

