Այսօր Ուժգորոդում՝ 2015 թվականին տեղադրված խաչքարի մոտ, տեղի է ունեցել հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, վարպետին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը։ Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։ «Ականավոր ռեժիսորի ոգեկոչման արարողությունը նախաձեռնել էին Զակարպատիեի հայ համայնքի անդամներ Կառլեն Շիրինյանը, Արսեն Մելքումյանը և Ավետիք Գասպարյանը։ Շնորհավորական խոսքով հանդես եկան՝ ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար …

