Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով Չինաստանի խաղաղության ծրագրին աջակցության մասին՝ նշելով, թե «Պեկինը հրաշալի հասկանում է» ներխուժման պատճառները

Լուրեր

07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան այցից առաջ չինական «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ աջակցում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման Պեկինի ծրագրին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պուտինը ևս մեկ անգամ պնդել է, թե Ռուսաստանը բաց է մնում երկխոսության և բանակցությունների համար ավելի քան երկու տարվա պատերազմից հետո, որը Մոսկվան սկսել է 2022 թվականի փետրվարին։ Արևմուտքն ու Ուկրաինան կարծում են,  որ Պուտինը կեղծում է:

«Մենք դրական ենք գնահատում ուկրաինական ճգնաժամի կարգավորման Չինաստանի մոտեցումները։ Պեկինը հիանալի հասկանում է դրա արմատական պատճառները և համաշխարհային աշխարհաքաղաքական նշանակությունը»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հարցազրույցի սղագրությունում։

Պուտինն այսպես է պատասխանել հարցին, որում մատնանշվել է 2023 թվականի փետրվարի 24-ին հրապարակված «Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ» փաստաթուղթը, ինչպես նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ այս տարվա ապրիլին։ Այս հանդիպմանը Չինաստանի ղեկավարը խաղաղ կարգավորման ևս չորս սկզբունքներ է ձևակերպել։

Այս սկզբունքները, ըստ Պուտինի, «սահմանափակ կերպով լրացնում են» Չինաստանի 2023թ. ծրագիրը։ Նա դրանք անվանել է «իրատեսական և կառուցողական քայլեր» դեպի խաղաղություն, որոնք «առաջ են մղում սառը պատերազմի մտածելակերպը հաղթահարելու անհրաժեշտությունը»:

Ավելի քան մեկ տարի առաջ Պեկինը ներկայացրել է 12 կետից բաղկացած փաստաթուղթ, որը ներկայացնում է պատերազմի ավարտի ընդհանուր սկզբունքները, սակայն առանց մանրամասների, հիշեցնում է Reuters-ը։ Ռուսաստանում չինական պլանը մեծ ոգևորություն չառաջացրեց, Ուկրաինան և ԱՄՆ-ն էլ հայտարարեցին, որ թեև Չինաստանն իրեն դիրքավորում է որպես խաղաղարար, այն արտացոլում է Ռուսաստանի «կեղծ պատմությունը» և չի դատապարտում ներխուժումը, գրում է գործակալությունը։