ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հայտարարել է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին, եթե «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը հաստատվի ներկա տեսքով

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը Թբիլիսիում ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է Վրաստան կատարած այցի արդյունքներն ու հանդիպումները իշխանությունների, քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Նա, մասնավորապես, անդրադարձել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին՝ խոսելով այն լրամշակելու հնարավորության և ընդգծելով ներկայիս տեսքով դրա ընդունման հետևանքների մասին։ ԱՄՆ պաշտոնյան նշել է, որ ժամանել է Վրաստան, քանի որ Վաշինգտոնը «խորապես գնահատում է Վրաստանի հետ հարաբերությունները, որոնք դիտարկում է որպես ռազմավարական գործընկերություն՝ ասելով, որ «վերջին ելույթներից մի քանիսը և [Վրաստանի] խորհրդարանի գործողությունները ստիպել են  կասկածի տակ դնել՝ արդյո՞ք վրացական իշխանությունները կիսում են երկու երկրների ռազմավարական շահերը»:

Ըստ Օ՛Բրայենի՝ երբ ժամանել է Վրաստան, «մի փոքր անհանգստացել է՝ այստեղ երկու բոլորովին տարբեր նարատիվների հանդիպելով»։ Դրանցից մեկը, նրա խոսքով, վերաբերում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին, իսկ մյուսն իշխող ուժի հռետորաբանությունն է «գլոբալ պատերազմի կուսակցության» մասին, և որ կա «Արևմտյան դավադրություն նրանց իշխանությունից հեռացնելու հետ կապված»՝ դա անվանելով «անիրատեսական, սխալ և թյուրիմացություն»:

Օ՛Բրայենն ընդգծել է, որ ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ «ցույցերը լինեն խաղաղ», ցուցարարների կամ այլոց նկատմամբ չլինեն ահաբեկումներ՝ վկայակոչելով վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած ոստիկանական բռնությունների մասին հաղորդումները։ Նա նաև ընդգծել է, որ դրա համար «պատասխանատու անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Ըստ նրա՝ «եթե օրենքն ընդունվի առանց ԵՄ նորմերի պահպանման», իսկ ԱՄՆ-ի և մյուս գործընկերների դեմ հռետորաբանությունը շարունակվի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները «վտանգված կլինեն»։ Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն այժմ դիտարկվի որպես «հակառակորդ, ոչ թե գործընկեր», 390 միլիոն դոլարի օգնության փաթեթը, որը ներառում է պաշտպանական, տնտեսական և զարգացման ծրագրեր, «ստիպված կլինեն վերանայել»:

Պետքարտուղարի օգնականը խոսել է նաև սահմանափակումների կիրառման մասին՝ շեշտելով, որ եթե «օրենքն ուժի մեջ մտնի ԵՄ նորմերին հակասությամբ և խաթարի ժողովրդավարությունը, բռնություն լինի խաղաղ ցուցարարների նկատմամբ, ապա ականատես կլինեն ԱՄՆ-ի սահմանափակումներին՝ ֆինանսական և ճանապարհորդության սահմանափակումներ պատասխանատուների և նրանց ընտանիքների նկատմամբ»:

Ջեյմս Օ՛Բրայենը հույս է հայտնել, որ Վրաստանը «նախկինի պես կշարունակի իր ճանապարհը դեպի ԵՄ ու ՆԱՏՕ»։