Աշխատավարձ ԱԺ-ից և կենսաթոշակ․ ինչ է հայտարարագրել Աղվան Վարդանյանը

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին ՀՅԴ անդամ, ներկայում անկուսակցական Աղվան Վարդանյանն անցած տարի ունեցել է 10․8 մլն դրամ եկամուտ, որից 10․2 մլն դրամն Ազգային ժողովից ստացած աշխատավարձ է, իսկ 620 հազար դրամը՝ կենսաթոշակը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ պատգամավորն ունի 2021 թ-ի արտադրության TOYOTA մակնիշի 1 ավտոմեքենա, որը գնել է 2022 թ-ին։

Աղվան Վարդանյանն ունի 4 մլն դրամից ավելի արժեք ունեցող գեղանկարներ, որոնք նվեր է ստացել 2002 թ-ին։ Սակայն, թե քանի կտավ է և ի՞նչ արժեք ունեն, պատգամավորը չի նշել։

Տարեվերջին Վարդանյանը բանկային հաշվներին ունեցել է 3950 դոլար, 3․1 մլն դրամ, իսկ կանխիկ՝ 10 հզ դոլար և 49 մլն դրամ։ Տարվա ընթացքում նա հանգստի նպատակով ծախսել է 4․5 մլն դրամ։

Ուշագրավ է, որ տարիներ շարունակ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Վարդանյանը, ըստ հայտարարագրի, չունի որևէ անշարժ գույք։ Ընտրողների ռեգիստրի համաձայն՝ նա և նրա ընտանիքի անդամները գրանցված են Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում։

Փոխարենը Աղվան Վարդանյանի որդին՝ Վահե Վարդանյանը, մի քանի անշարժ գույք ունի՝ ավտոտնակ Դավթաշենում, հողամասեր՝ Գեղարքունիքի Ծափաթաղ և Կոտայքի մարզի Նաիրի համայնքներում, առանձնատուն՝ Զովունիում։ Ըստ հայտարարագրի՝ Կոտայքում հողամասն ու առանձնատունը նա նվեր է ստացել 2019 թ-ին։

Վահե Վարդանյանը «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներքին աուդիտի բաժնի պետի տեղակալն է։ Նրա բանկային հաշվին տարվերջի դրությամբ եղել է 300 հազար դրամ, իսկ կանխիկ ունեցել է 700 հազար դրամ։ Պատգամավոր որդու եկամուտը կազմել է 11․2 մլն դրամ՝ հիմնականում աշխատավարձ «Գազպրոմ Արմենիա»-ից։

Վահե Վարդանյանը նախորդ տարիներին վերցրել է 32 մլն դրամի փոխառություն և 2 վարկ՝ ընդհանուր 52․5 մլն դրամ ծավալով։ Թե ի՞նչ նպատակի են ծառայել այս գումարները, հայտարարագրից պարզ չէ։

2023 թ-ին հանգստի համար Վահե Վարդանյանը ծախսել է ընդհանուր 5 մլն դրամ, ուսման նպատակով՝ 2 մլն դրամ։
Աղվան Վարդանյանի կինը՝ Ցողիկ Բեժանյանը, միայն դրամական շարժ է հայտարարագրել․ թեև որևէ տեղ նա չի աշխատում, բայց տարվա ընթացքում գրեթե կրկնապատկել է «Ինեկոբանկում» ունեցած ավանդը՝ հասցնելով 13 մլն դրամ, որից ստացել է 400 հազար դրամ տոկոսավճար։ Բեժանյանը 2023-ին ստացել է նաև 684 հազար դրամ կենսաթոշակ, բանկային հաշվին ունեցել է 100 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 1 մլն դրամ։

Գայանե Խաչատրյան