Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվում են. փոխվարչապետի գրասենյակ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մայիսի 15-ին լրանում է Տավուշի մարզում սահմանազատված հատվածների վերաբերյալ արձանագրության ստորագրման նախանշված ժամկետը։ Արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն այսօր կստորագրեն արդեն իսկ սահմանազատված հատվածների արձանագրություն-նկարագրությունը, թե՝ ոչ, այս պահի դրությամբ ոչինչ հայտնի չէ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսում հայտարարել էր, որ Տավուշի հատվածում սահմանազատման «90 տոկոսը արված» է` շեշտելով՝ Կիրանցի հատվածում կա սահմանազատման ենթակա 3 կետ, որոնց շուրջ դեռ պետք է լուծումներ գտնեն։

Դեռ անցյալ շաբաթ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը Factor.am-ին տեղեկացրել էր, որ վիճահարույց երեք կետերի՝ գյուղի կամրջի, դպրոցի և մի քանի տների հատվածում սահմանազատումը ժամանակավորապես դադարեցվել է։ Ինչու է Կիրանցի երեք կետերում սահմանազատումը սառեցվել և երբ կվերսկսվեն աշխատանքները, այս հարցով Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Մհեր Գրիգորյանի գրասենյակ։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան` Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ նաև նշել են,  որ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Կառավարության պաշտոնական կայքէջում պարբերաբար հրապարակվում է ընթացքի մասին տեղեկատվություն:

Նշենք, որ Կառավարության վերջին հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Իսկ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են:

Մանյա Պողոսյան