Առարկություն չունենք «Գոյ»-ի` մասնավոր թատրոնի կարգավիճակով գործելու վերաբերյալ. ԿԳՄՍ փոխնախարար

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առարկություն չունի նախկինում գործող «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» ՊՈԱԿ-ի թատերախմբի`մասնավոր թատրոնի կարգավիճակով գործելու վերաբերյալ. այս մասին Factor TV-ին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը` ի պատասխան մեր այն հարցի, թե նախարարությունը համաձա՞յն է արդյոք, որ «Գոյ»-ը դառնա մասնավոր թատրոն:

Փոխնախարարը շեշտել է, որ նշյալ առաջարկը նախարարությունը հնչեցրել է ավելի վաղ` դեռևս տարեսկզբին, որի շուրջ հետագայում թատերախմբի հետ կայացել են քննարկումներ:

Ավելի վաղ «Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը Factor TV-ին տեղեկացրել էր, որ ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է, որ «Գոյ»-ը դառնա մասնավոր թատրոն և գործի այդ հիմունքներով: Արդեն որպես անկախ թատրոն, ըստ նրա, «Գոյ»-ը հանդես է գալու 2025-ից և մնալու է իր տեղում՝ նույն շենքում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը տեղեկացրել է նաև, որ թատերախումբը վերակազմակերպման արդյունքում դարձել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում գործող միավոր և թատերախմբի այն աշխատակիցները, որոնք Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինության հետ կկնքեն աշխատանքային պայմանագրեր, կստանան ֆինանսավորում:

Աննա Բաբաջանյան