Երևանի քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել, որն այսօր քննվեց Բարձրագույն դատական խորհրդի նիստում։ Չնայած դատավոր Միսակյանը դիմում էր գրել և միջնորդել նիստը դռնփակ քննել՝ ԲԴԽ-ն գործն ամբողջ ծավալով դռնփակ քննելու միջնորդությունը մերժեց՝ նշելով որ դրա առանձին հատվածներ դռնփակ կքննվեն։ Ըստ կարգապահական գործի՝ 2021 թվականի …

