Պայթյուններ բռնակցված Ղրիմում, հրդեհ է բռնկվել Բելբեկի օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բռնակցված Ղրիմում մայիսի 15-ի երեկոյան կրկին պայթյուններ են որոտացել, հաղորդում են տեղական Telegram ալիքները, հրդեհ է բռնկվել Բելբեկի օդանավակայանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ թերակղզում հինգ ATACMS հրթիռ է խոցվել, փոխանցում է Current Time-ը։
Մայիսի 15-ի ուշ երեկոյան բռնակցված Սևաստոպոլում ավիահարվածի մասին ահազանգ է հայտարարվել։ ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ հակաօդային պաշտպանության համակարգերը ATACMS օպերատիվ-մարտավարական հինգ հրթիռ են խոցել։ Դա տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 23։00-ի սահմաններում։
Ռուսաստանի իշխանությունների կողմից նշանակված Սևաստոպոլի «նահանգապետ» Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ հյուսիսային կողմում վնասվել է երկու առանձնատուն և մեկ մեքենա, մեկ այլ տանը՝ վեց պատուհան։ Նրա խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան։
Պայթյունների մասին հայտնել են Սևաստոպոլի, Սիմֆերոպոլի, Ջանկոյի և Գվարդեյսկոյեի բնակիչները, գրում է «Крым.Реалии-ն»։
Astra-ն էլ, հղում անելով բաժանորդներին, հայտնել է, որ մայիսի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Սևաստոպոլի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բելբեկի օդանավակայանում։

Ուկրաինական «Կրիմսկիյ վետերը», հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ Բելբեկի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով վառելիքի պահեստ է բռնկվել։

Ուկրաինացիների և Ղրիմի թաթարների «Աթեշ» շարժումն իր հերթին հայտարարել է, որ հարվածներ են գրանցվել Ղրիմի մի քանի ռազմական օբյեկտների վրա։