Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր

Լուրեր

07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Մայիսի 14-ին Վաշինգտոնում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի քարտուղարի արդյունաբերության և անվտանգության գործակալության արտահանման վերահսկողության հարցերով տեղակալ Մեթյու Աքսելրոդի հետ։

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին, քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, մասնավորապես՝ «Վավերացված վերջնական օգտագործող» ծրագրում Հայաստանի Հանրապետությանը շահառու երկիր ամրագրելու, ամերիկյան որոշ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք իրականացվող արտահանումների վրա կիրառվող սահմանափակումների, Հայաստանի Հանրապետությանը «շուկայական տնտեսության կարգավիճակ» տրամադրելու և այլ գործընթացների վերաբերյալ։

Նույն օրը նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի առևտրի և գյուղատնտեսության ոլորտում արտաքին հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ջեյսոն Հայֆմեյսթերի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պարենային անվտանգության բարձրացմանն ուղղված հնարավոր քայլերը, ՀՀ-ից ԱՄՆ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների ավելացման հնարավորությունները, անհրաժեշտ կարգավորումները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությունները։

Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ բոլոր նախանշված ուղղություններով աշխատանքների հետագա շարունակականության ապահովման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։