Խնդրել է փրկել, վիրավորներին օգնել, ռուսները երեսին ծիծաղել են. վկայություններ Արցախից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

6-ամյա Սեյրանը սեփական աչքերով է տեսել՝ ինչպես են եղբայրները արնաքամ լինում, մինչև այսօր դետալ առ դետալ հիշում է կատարվածը։

Ղազարյանների չորս որդիներից 2-ը՝ 10-ամյա Միքայելն ու 8-ամյա Նվերը զոհվել են 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում, Ադրբեջանի ԶՈՒ լայնածավալ հարձակման հետևանքով։

Սեյրանը փրկվել է իր իսկ հնարամտության և բժիշկների արագ աշխատանքի շնորհիվ, սակայն վիրավորման հետևանքով առաջացած առողջական խնդիրները մինչև վերջ լուծված չեն։ 1-ամյա Կարենին անվտանգ ծնողներին են հասցրել հարևանները։

Երեխաների ծնողները՝ Զարինե և Ռադիկ Ղազարյանները, Factor TV-ի հետ զրույցում պատմում են, որ տարածքը, որտեղ երեխաները եղել են, հայկական դիրքերից մոտ 600 մետր, իսկ ռուս խաղաղապահների անցակետից մոտ 3 կմ հեռավորության վրա է։

Համագյուղացիներից ոմանք փորձել են մոտենալ ու օգնություն ցույց տալ, սակայն ադրբեջանական Զինված ուժերը նրանց ևս թիրախավորել են ու վիրավորել։

Զարինեի խոսքով, երբ Սառնաղբյուրի գյուղապետը տեղեկացրել է ռուս խաղաղապահներին, որ գյուղում զոհեր ու վիրավորներ կան, որոնց օգնել է պետք, նրանք ի պատասխան ծիծաղել են։

Ըստ Ռադիկ Ղազարյանի, գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերը կիրառել են տարբեր զինատեսակներ՝ 120 միլիմետրանոց ականանետեր, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Ծնողները երեխաների դիերը տեսել են Ստեփանակերտում, սեպտեմբերի 27-ին դիերն ուղարկվել են Հայաստան։

Զարինեն ու Ռադիկը 2 որդիների հետ այժմ ապրում են Լոռու մարզի Մեծավան գյուղում, որ 200 կմ հեռավորության վրա է Մասիս քաղաքից, որտեղ հուղարկավորված են երեխաները։