Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ՝ Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովը հուլիսի 20-ին մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ շրջայց է կատարել հուլիսի 17-ին տեղացած ուժեղ կարկուտից առավել տուժած համայնքներում․ հայտնում են համայնքապետարանից։ Շրջայցի ընթացքում հանձնաժողովի անդամներն այցելել են Ախուրյան համայնքի Բագրավան բնակավայր, հանդիպել բնակիչներին և տեղում քննարկել կարկուտի հետևանքով պատճառված վնասների ծավալները։ …

