Արեգնազ Մանուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Լուրեր

16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
16.11.2026 | 13:14
ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ քաղաքացիներից փորձում են գումար հափշտակել
16.11.2026 | 13:05
Առաջին 20 տեսանյութերն ուղարկվել են ՆԳՆ. փոխքաղաքապետը՝ արգելված վայրերում կայանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:01
Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
16.11.2026 | 12:55
Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:38
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
16.11.2026 | 12:30
Թուրքիայից Հայաստան առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթն է իրականացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.11.2026 | 12:20
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների․ զոհեր և վիրավորներ կան
16.11.2026 | 12:10
Երևանում մեքենաների թիվը սահմանափակելու հարց կքննարկվի // Ձնախառն անձրևներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 11:51
Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների
16.11.2026 | 11:41
Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը
Բոլորը

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման: Այս մասին Factor TV-ն տեղեկանում է կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառումից։

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ի առավոտյան քննիչները Մանուկյանի բնակարանում խուզարկություն էին իրականացրել։ Նա սկզբից ձերբակալվել էր, ինչից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Նույն օրը երեկոյան քաղաքական գործիչը կալանավորվել էր։ Նա խնամքին անչափահաս երեխա ունի, որի հետ տեսակցությունից զրկված է։ Մանուկյանի մեղադրանքն առնչվում է պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվող «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գործին։

Պաշտպանական թիմը պնդում է, որ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կառուցված է ոչ թե փաստերի, այլ ենթադրությունների վրա։