Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության ոսկե արձանիկի հավակնորդներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես և սպասվում էր, Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» (Oppenheimer) ֆիլմը գլխավորում է մրցանակի հավակնորդների ցուցակը՝ 13 անվանակարգերով։ Յորգոս Լանտիմոսի «Խեղճուկրակները» (Poor Things) ֆանտաստիկ ֆիլմը 11 անվանակարգում է նոմինացվել, Մարտին Սկորսեզեի «Ծաղկային Լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon) դրաման ստացել է 10 անվանակարգ, «Բարբի» (Barbie) …

