Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդատվական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Утро» ամսագրի հետ զրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք աջակցում ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև սկսված պետական սահմանի սահմազատման ու սահմանագծման գործընթացին։ Ելնում ենք նրանից, որ …

