Դրամական խրախուսում՝ միջազգային մրցույթում հաղթած բալետի արտիստին

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ և առաջատար մենակատար Ռազմիկ Մարուքյանին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար Սերգեյ Սաֆարյանը:

2024 թվականին Ռազմիկ Մարուքյանը ՌԴ Պերմ քաղաքում մասնակցել է Ե․ Մաքսիմովայի անվան «Արաբեսկ» դասական պարի միջազգային մրցույթին և զբաղեցրել առաջին տեղը՝ արժանանալով նաև ժյուրիի մրցանակին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով Ռազմիկ Մարուքյանին, շնորհակալություն է հայտնել հեղինակավոր հարթակում հաղթանակներ գրանցելու կապակցությամբ՝ նշելով, որ դրանք ոչ միայն անձնական ձեռքբերումներ են, այլև մեր պետությունը և մշակույթն աշխարհին ներկայացնելու արդյունավետ միջոց։

«Այս հեղինակավոր հարթակում Ձեր տարած հաղթանակն առաջին հերթին վկայում է մեծ աշխատանքի մասին: Արվեստագետների, մշակույթի գործիչների ձեռքբերումների և ոլորտում ներդրած ջանքերի արժևորման նպատակով այս տարվանից ներդրվել է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու» ծրագիրը: «Արաբեսկ» դասական պարի միջազգային մրցույթը ևս ընդգրկված է այդ ցանկում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Մարուքյանը խրախուսման ծրագրի առաջին շահառուն է։

Նրա խոսքով՝ պետությունը տարբեր միջազգային մրցույթների համար սահմանել է խրախուսումներ՝ ըստ կատեգորիաների՝ նպատակ ունենալով արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, որոնք նաև հնարավորություն կընձեռեն կենտրոնանալու ստեղծագործական աշխատանքի և մասնագիտական զարգացման վրա:

«Արաբեսկ» դասական պարի միջազգային մրցույթում 1-ին մրցանակի համար սահմանված է 460 հազար դրամ ամսական խրախուսում՝ մեկ տարի ժամկետով: Նախարարը Ռազմիկ Մարուքյանից հետաքրքրվել է նրա առաջիկա ծրագրերի և անելիքների մասին։ Բալետի երիտասարդ արտիստը տեղեկացրել է, որ ծրագրերը շատ են և հավակնոտ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետական մոտեցում պահանջող ոլորտային խնդիրներին:

Հանդիպման ավարտին նախարարը կրկին շնորհավորել է Ռազմիկ Մարուքյանին՝ մաղթելով ստեղծագործական խիզախումներ և նորանոր հաջողություններ:

2009-2016 թթ. Ռազմիկ Մարուքյանը սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարի բաժնում։ 2017 թվականին ընդունվել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես բալետի արտիստ, այնուհետև մենակատար, այժմ՝ առաջատար մենակատար։ Ռազմիկ Մարուքյանը գլխավոր դերերով հանդես է եկել Ա. Խաչատրյանի «Գայանե» /Արմեն, Գիքո/, Ա. Խաչատրյանի «Սպարտակ» /Սպարտակ, Կրասոս/, Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» /Արբենին, Իշխան Զվեզդիչ/, Ա. Ադանի «Ժիզել» /Կոմս Ալբերտ/, Ժ. Բիզեի, Ռ․ Շչեդրինի «Կարմեն սյուիտ» /Էսկամիլիո/, Կ․ Խաչատրյանի «Չիպոլինո» /Արքայազն Կիտրոն/, Ս․ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» /Ռոմեո/, Պ. Չայկովսկու «Կարապի լիճ» /Արքայազն Զիգֆրիդ/, Պ. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» /Արքայազն/, Պ. Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» /Արքայազն Դեզիրե/, Լ․ Մինկուսի «Դոն Կիխոտ» /Բազիլ, Էսպադա/ և այլ բալետային ներկայացումներում:

2017 թ. մասնակցել է Բելգիայում կայացած «Փրի Արաբեսկ» մրցույթին և արժանացել առաջին և «Լավագույն արտիստիկ կատարում» մրցանակներին։ 2017 թ. մասնակցել է Մոսկվայի 13-րդ բալետի արտիստների և խորեոգրաֆների միջազգային մրցույթին՝ արժանանալով դիպլոմի: 2018 թ. մասնակցել է USA IBC միջազգային դասական պարի մրցույթին՝ արժանանալով «Ժյուրիի համակրանք» մրցանակին: 2019 թ․ Սոչիում մասնակցել է «Молодой балет мира» դասական պարի մրցույթին՝ արժանացել 2-րդ մրցանակի:

Նա հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև Չինաստանում, Ճապոնիայում և այլուր: 2023 թվականին պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով: