ԱՄՆ-ը պատրաստ է Կիևին 50 մլրդ դոլարի վարկ տալ, եթե ԵՄ-ն անժամկետ ​​պատժամիջոցներ սահմանի ՌԴ-ի դեմ․ FT

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինային տրամադրել 50 միլիարդ դոլարի վարկ, որը մարվելու է ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի օգտագործմամբ, եթե Եվրամիությունն անորոշ ժամանակով երկարացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս առաջարկն առկա է փաստաթղթում, որը պատրաստվել է ԵՄ ֆինանսների նախարարի առցանց քննարկման համար, հայտնում է Financial Times-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

Վարկի ստույգ մանրամասները, ներառյալ՝ դրա մարման ժամկետը, տոկոսադրույքը և այն ուղղակիորե՞ն, թե՞ միջնորդի միջոցով տրամադրելու հարցը դեռևս պետք է ճշտվի։

Լրատվամիջոցը գրում է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է նման վարկ տրամադրելու հնարավորությունը միայն այն դեպքում, եթե Եվրամիությունը դրա մարման համար հատկացնի ԵՄ երկրներում պահվող ռուսական ակտիվներից շահույթը և այդ ակտիվները մնան սառեցված սառեցված, «մինչև Ռուսաստանը չհամաձայնի վճարել Ուկրաինային պատճառված վնասի դիմաց»։

Վաշինգտոնը փորձում է ստիպել ԵՄ-ին երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև պատերազմի ավարտը։ Եթե ​​սառեցված ակտիվներից ստացված շահույթը չհամապատասխանի պահանջվող վճարներին, կամ եթե ԵՄ-ն չկարողանա համաձայնեցնել պատժամիջոցների երկարաձգումը, ապա ԱՄՆ-ի վարկը չի վճարվի։

Ըստ լրատվամիջոցի՝ Վաշինգտոնը քննարկում է G7-ի իր գործընկերների հետ այդ ռիսկը կիսելու այլ հնարավոր տարբերակներ։ Այսպիսով, դաշնակիցների կողմից դիտարկվող մեկ այլ տարբերակ ենթադրում է, որ ԵՄ-ն G7-ի մյուս երկրների հետ միասին Ուկրաինային երկկողմանի վարկեր կտրամադրի՝ ապահովված ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթով։ Դա կպահանջի օգտագործել ԵՄ-ի ընդհանուր բյուջեն և դաշինքի բոլոր երկրների համաձայնությունը։

ԱՄՆ-ը պնդում է, որ այս կամ այն ​​տարբերակի շուրջ համաձայնության պետք է հասնել մինչև հունիսի 13-15-ի գագաթնաժողովը։ Ակնկալվում է, որ հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինային ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ սառեցված ռուսական ակտիվների միջոցով։