Ադրբեջանում դատարանը 14 տարվա ազատազրկման է դատապարտել Նախիջևանի մասին տեղեկություններ հավաքագրած լրտեսին

Լուրեր

27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
Բոլորը

Նախիջևանի ծանր հանցագործությունների դատարանն Ադրբեջանի քաղաքացի Ֆիզուլի Ասադովին դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ օտարերկրյա հետախուզական ծառայության հետ համագործակցելու մեղադրանքով, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ֆիզուլի Ասադովը կալանավորվել էր անցած տարվա սեպտեմբերի 15-ին՝ Պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ քննչական միջոցառումների արդյունքում։ Նա մեղադրվում է օտարերկրյա հետախուզական ծառայության ներկայացուցիչների ցուցումները կատարելու մեջ՝ ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական ​​անվտանգության և պաշտպանունակության։

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա նյութական շահի դիմաց ներգրավվել է օտարերկրյա հետախուզական ծառայության ներկայացուցիչների կողմից գաղտնի համագործակցության մեջ, ստացել է հանձնարարություններ՝ տեղեկություններ հավաքել ի վնաս Ադրբեջանի պետական ​​անվտանգության, զբաղվել է տեղեկությունների հավաքագրմամբ Նախիջևանում զորամասերի, ռազմավարական  ձեռնարկությունների, ճանապարհների, կապի միջոցների, կենսապահովման օբյեկտների տեղակայման մասին և դրանք փոխանցել օտարերկրյա հետախուզական ծառայության ներկայացուցչին։

Չի նշվում, սակայն, թե որ երկրի հետախուզական ծառայության հետ է Ֆիզուլի Ասադովը համագործակցել։