Ադրբեջանի Ղազախի շրջանում ականի վրա պայթել է Պետական սահմանապահ ծառայության աշխատակիցը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ղազախի շրջանի կենտրոնական հիվանդանոցի հաղորդագրությունը։ Նշվում է, որ տուժածին վիրահատել են, ոտքի մի քանի մատ անդամահատել։ Տուժածի վիճակը գնահատվում է կայուն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

