Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-4-ը մարզական հավաք կանցկացնի Երևանում, որից հետո կմեկնի Լիբանան: ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ այստեղ նախատեսվում է երկու ընկերական հանդիպում Լիբանանի Մ-19 ընտրանու հետ՝ հունիսի 6-ին «Սաֆա» մարզադաշտում և հունիսի 9-ին «Ֆոադ Չեհաբ» մարզադաշտում։ Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին։ Դարպասապահներ Հայկ Ղազարյան «Ուրարտու-2» Արսեն Չաթոյան «Միկա» …

