Զինված հարձակում Բամբակաշատում. 46-ամյա տղամարդը ձերբակալվել է

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 27-ի գիշերը՝ ժամը 4.05-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին ստացվել է հաղորդում: Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչն ահազանգել էր, թե քիչ առաջ տան վրա հարձակում են գործել, մոտները կարծես զենք կա:

«Բաժնի օպերատիվ խումբը մեկնում է Բամբակաշատ: Պարզվում է, որ նույն գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը, կոտրելով պատուհանի ապակին, մտել է տուն, և երբ տանտերը ձայներից արթնացել է, դիմել է փախուստի:

Նախաձեռնվեց քրեական վարույթ: Տղամարդու ինքնությունը պարզելուց հետո ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի բաժնի և մարզի պարեկային ծառայության աշխատակիցները մեկնեցին նրա տուն: Տեղեկությունը, որ նա կարող է զինված լինել, կասկած չէր հարուցում, ուստի հարկավոր էր լինել հատկապես ուշադիր և զգոն:

Պարզվեց, որ 46-ամյա տղամարդը թաքնվում է նկուղում: Ոստիկանները համոզում են նրան դուրս գալ, սակայն տղամարդը հրաժարվում է, անընդհատ գոռում է, թե մոտը զենք կա, և եթե ներս մտնեն` իրեն կվնասի: Իրավապահները սկսում են բանակցել նրա հետ: Մոտ հինգ ժամ տևած բնակացությունների ընթացքում տղամարդը մի քանի անգամ կրակում է: Արդեն ժամը ինն անց կեսի սահմաններում, երբ ոստիկանները, պահպանելով անվտանգությունը, մոտենում են, տղամարդը երկփողանի հրացանի նմանվող առարկայով կրկին փորձում է կրակել, սակայն ինքաշեն զենքը չի գործում:

Ոստիկաններին հաջողվում է նրան վնասազերծել, ժամը 9.40-ին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ինքնաձիգի փամփուշտ կրակելու համար նախատեսված երկփողանի հրազենի նմանվող առարկա` յուրաքանչյուր փողում ինքնաձիգի մեկ փամփուշտ, տարատեսակ 12 փամփուշտ, գազային ատրճանակի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն սարք, գաղտնի փականով ծալովի դանակ, լապտեր ու բջջային հեռախոս։

Տղամարդը հայտնել է, որ ինքնաշեն հրազեն-առարկաներն ինքն է պատրաստել, դանակը և լապտերը գնել է խանութից, իսկ ինքնաձիգի փամփուշտները տարիներ առաջ գտել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Քննիչի որոշմամբ 46-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: