Արմեն Գևորգյանը կնոջից, մորից և զոքանչից գումար է նվեր ստացել․ ինչ է հայտարարագրել ԱԺ պատգամավորը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն անցած տարի ստացել է 14 մլն դրամ եկամուտ։ Պատգամավորի գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ այս գումարից 9․7 մլն դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 79 հազար դրամ այլ եկամուտ «Արդշինբանկից», մնացածը նա նվեր է ստացել՝ 1․5 մլն դրամ մորից՝ Ժաննա Գևորգյանից, 4500 եվրո կնոջից՝ Թամարա Գևորգյանից, և 850 հազար դրամ զոքանչից՝ Կարմեն Սահակյանից։

Ուշագրավ է, որ Արմեն Գևորգյանը ևս 7 աղբյուրից եկամուտ է ստացել, սակայն այդ 7 տողերը նրա հայտարարագրում ամբողջությամբ պաշտպանված են, այսինքն՝ փակ են և հանրության համար հասանելի չեն։ Գևորգյանի հայտարարագրում նման «պաշտպանված» տողեր կան նաև անշարժ գույքի, արժեթղթերի, բանկային հաշիվների, և նույնիսկ կանխիկ դրամի վերաբերյալ բաժիններում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից Factor.am-ին պարզաբանեցին, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ պաշտոնյաների հայտարարագրերում, ի թիվս այլ տվյալների (օրինակ՝ անշարժ գույքի հասցե, մակերես և այլն), հրապարակման ենթակա չեն նաև անչափահաս անձանց տվյալները՝ բացառությամբ նրանց անվան, հայրանվան և ազգանվան:

Ա․ Գևորգյանը հայտարարագրել է 14 բանկային հաշիվ, որոնցից 3-ը՝ զավակների անունով, մնացած հաշիվներին տարեվերջին ընդհանուր եղել է 6․3 մլն դրամ, 2840 դոլար։

Թեև պատգամավորը 3 անչափահաս զավակ ունի, բայց կանխիկ դրամի 5 տող է նշել նրանց անունով։ Որպես իր սեփականություն Գևորգյանը հայտարարագրել է 850 եվրո, 2550 դոլար և 1 մլն 250 հազար դրամ կանխիկ։

Նա համատեղ սեփականությամբ ունի 2 կտոր հողամաս Կոտայքի Քարաշամբ համայնքում։ Զավակների անունից նա հայտարարագրել է ևս 2 անշարժ գույք։

Սեփական ավտոմեքենա Գևորգյանը չունի․ անցած տարի նա վարել է երրորդ անձի պատկանող 2008 թ-ի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա։ Գևորգյանի կինը վարում է 2014 թ-ի արտադրության սեփական LEXUS-ը, որը նվեր է ստացել 2015-ին։

Զավակների անունից պատգամավորը հայտարարագրել է նաև 2 արժեթղթեր։

Գևորգյանը «Լույս» հիմնադրամի խորհրդի անդամ է։

Պատգամավորը չի հայտարարագրել առևտրային որևէ կազմակերպությունում ներկայացվածություն կամ մասնակցություն, թեև մամուլի հրապարակումներից հայտնի է և ինքն էլ հաստատել է, որ կինը Չեխիայում անշարժ գույքի ոլորտում գործունեություն ծավալող OFTOMA, RUBENDYAN CITY, RUBENDYAN INVEST և RUBENDYAN HOLDING ընկերությունների հիմնադիրն է։ 2022 թ-ին 2500 եվրոյով նա գնել է «ՌԱԻ ԱՋԵՆՍԻ» ՍՊԸ-ի բաժնեմաս։  Թամարա Գևորգյանը 2020 թ-ին նվեր է ստացել «Էլտիգ» ատամնաբուժական կենտրոնի 33% բաժնեմասը՝ դրա հիմնադիրներ Դիանա Տեր-Գրիգորյանից և Նարինե Հովհաննիսյանից։ 2015 թ-ին Թ․ Գևորգյանը 25 հազար դրամով բաժնեմաս է ձեռք բերել Արա և Անահիտ Մարկոսյաններից։ Նշենք, որ ըստ պետական ռեգիստրի, վերջիններս 2014 թ-ին հիմնադրել են մաշկի խնամքի միջոցներ արտադրող «Նաիրիան» ՓԲ ընկերությունը։ Այսինքն՝ Թ․ Գևորգյանը «Նաիրիան»-ի բաժնետեր է, սակայն կարելի է ենթադրել, որ նրա մասնակցությունն ընկերությունում 10%-ից քիչ է, քանի որ նրա անունը շահառուների ցանկում չի արտացոլվում։

Գայանե Խաչատրյան