Աղետի գոտում շենքերի ու շինությունների ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային երկրորդ խումբը եղել է Ալավերդի համայնքի Քարկոփ գյուղում։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։ Ուսումնասիրվել է բազմաբնակարան 6 շենք, բնակելի անհատական 3 տուն, բլոկավորված (կցաշար) փայտե 4 տուն, բնակելիի վերածված նախկին վարչական շենքի 2 մասնաշենք։ Շենքերի նկուղները և առաջին հարկերը լցված էին տիղմով, պատերը խունացած …

