Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյան մեկուսարանում խոշտանգումներով է սպառնացել ընդդիմադիր գործչին՝ Ալիևի հասցեին քննադատությունները չդադարեցնելու համար

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Ադրբեջանական «Երրորդ Հանրապետություն» հարթակը հայտարարութուն է տարածել՝ ահազանգելով Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում պահվող կառույցի ղեկավար Ակիֆ Գուրբանովի հասցեին հնչող սպառնալիքների մասին, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ բարձրաստիճան պետական պաշտոնյան, հայտնվելով քննչական մեկուսարանում, Գուրբանովից պահանջել է դադարեցնել պետության ղեկավար Իլամ Ալիևի հասցեին մեղադրանքներ հնչեցնելը, հակառակ դեպքում, Գուբանովին խոշտանգումներով են սպառնացել։

«Toplum TV-ի և «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի» գործով ապօրինի ձերբակալված մի շարք այլ անձինք նույնպես սպառնալիքների են ենթարկվել Բաքվի քննչական մեկուսարանի ղեկավար Էլնուր Իսմայիլովի կողմից։ Նա նաև հայտարարել է, որ իրենց վիճակը կվատթարանա, եթե Ակիֆ Գուրբանովը շարունակի նման հայտարարություններ անել։ Նրանց խստորեն սպառնացել են դաժան վերաբերմունքով»,- ասվում է հայտարարության մեջ։

Կազմակերպությունն ընդգծում է, որ այս ամենը խախտում է միջազգային իրավական փաստաթղթերի ստորագրմամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին կոնվենցիան։

Հեղինակներն ահազանգում են և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ վերջ տալ քաղբանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին և անհապաղ ազատ արձակել նրանց։ Նրանք նաև կոչ են անում միջազգային կազմակերպություններին և Բաքվում օտարերկրյա դեսպանատներին իրենց մանդատի շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ակիֆ Գուրբանովի և նրա գործով կալանավորվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը։

Քրեակատարողական ծառայությունն այս հայտարարությունը չի մեկնաբանել։

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հրապարակել էին Գուրբանովի ելույթը Վերաքննիչ դատարանում, որը պարունակում էր կոշտ քննադատություն երկրի իշխանությունների հասցեին՝ բռնաճնշումների համար։ Նա Ադրբեջանի ուժայինների մեթոդները համեմատել էր Ստալինյան ՆԿՎԴ-ի հետ։ Այնուհետև նրա հարազատները հայտնել էին, որ Գուրբանովին թույլ չեն տվել հանդիպել ընտանիքի անդամների հետ և զանգահարել տուն։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ոստիկանությունը Բաքվում խուզարկություն էր իրականացրել Toplum TV-ի խմբագրությունում և ձերբակալել տասնյակ աշխատակիցների։ Խուզարկվել էր նաև «3-րդ Հանրապետություն» շարժման գրասենյակը։

Լրագրողների մեծ մասը ժամեր անց ազատ էր արձակվել, սակայն մարտի 8-ին Բաքվի Խաթայի շրջանային դատարանը հինգ մեղադրյալների՝ Ակիֆ Գուրբանովի, Իլկին Ամրահովի, Ռամին Բաբաևի, Մուշֆիգ Ջաբբարի և Ալի Զեյնալի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել 4 ամսով կալանքը։

Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը, պարբերաբար կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ երկրում բռնաճնշումների ալիքին և  ազատ արձակել անարդարացի բանտարկվածներին։

Էմմա Չոբանյան