Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հրավերով օգոստոսի 22-23-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան։ EADaily-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Այցի ծրագիրը նախատեսում է բարձր մակարդակի բանակցություններ և այլ միջոցառումներ երկու պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ Օրակարգում ներառված են ուզբեկա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացման և առաջնահերթ ոլորտներում գործնական համագործակցության ընդլայնման հարցեր։ …