Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ նախարար Օդոնգո Յեյե Աբուբախեերի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՝ անդրադառնալով քաղաքական, տնտեսական, առևտրի, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության լայն ներուժ ունեցող այլ ոլորտներում կապերի ընդլայնման հնարավորություններին։ Երկուստեք ընդգծվել է տարբեր ձևաչափերում …

