Լիտվայի կառավարությունը հաստատել է Հայաստանին 100,000 եվրոյի մարդասիրական օգնությունը
Լիտվան մարդասիրական օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ ավերիչ ջրհեղեղների հետևանքների հաղթահարման համար։ Այս մասին հայտնում է Լիտվայի կառավարությունը X-ում գրառմամբ։
«Լիտվա- Հայաստան համերաշխությունը՝ գործողության մեջ։ Լիտվայի կառավարությունը հաստատել է 100,000 եվրոյի մարդասիրական օգնությունը Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ ջրհեղեղներից»,- ասվում է հայտարարության մեջ։